Ընկերության ծրագիր
-

Սեփական միջոցներով իրականացվող հիփոթեքային վարկավորման ծրագիր
- Վարկի նպատակը` անշարժ գույք ձեռք բերում կամ վերանորոգում,
- գումարը` սկսած 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամից կամ 3000 /երեք հազար/ ԱՄՆ դոլարից, սակայն ոչ ավել քան անշարժ գույքի գնահատված արժեքի 75%-ը,
- ժամկետը՝ ձեռք բերելու դեպքում մինչև 15 տարի, վերանորոգելու դեպքում մինչև 10 տարի,
- տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 12%-ից,
- գույքի գրավադրում,
- բավարար եկամտի աղբյուր,
- վարկառուին դժբախտ պատահարներից և գրավադրվող գույքի ապահովագրություն,
- վարկերի ձևակերպման համար գանձվում է վարձավճար վարկի գումարի 1%-ի չափով, սակայն ոչ պակաս քան 75000 դրամ, ներառյալ ԱԱՀ-ը,
- պայմանագիրը կնքելուց հետո 1 տարվա ընթացքում վարկը ամբողջությամբ մարելու կամ մարումները սահմանված չափերից ավել կատարելու դեպքում գանձվում է տուգանք ավել մարվող գումարի 1%-ի չափով, բացառությամբ ապահովագրական դեպքերի ի հայտ գալուն: 2-րդ տարվանից սկսած ավել մարումների համար տուգանքներ չեն գանձվում,
- վարկի գումարը և հաշվարկված տոկոսները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ ժամկետանց գումարի 2 տոկոսի չափով:
