First Mortgage Company


Սպառողական վարկեր գրավով և առանց գրավի ` սկսած 20%-ից

ԱՄՆԿ ծրագիր



    Անդրծովյան Մասնավոր Ներդրումային կորպորացիայի (ԱՄՆԿ Ամերիկայի Միացյալ Նահանգների Գործակալություն) կողմից հիփոթեքային վարկավորման ծրագիր

    • Վարկի նպատակը` ֆիզիկական անձանց կողմից բնակելի անշարժ գույքի ձեռք բերում, վերանորոգում, կառուցապատում կամ նույն նպատակով տրված վարկերի վերաֆինանսավորում,
    • վարկի արժույթը` ԱՄՆ դոլար,
    • վարկի չափը` սկսած 10000 դոլարից մինչև 120000 դոլար, բայց ոչ ավել քան անշարժ գույքի արժեքի 75%-ը: Ընդ որում, վարկի չափը որոշելիս գնահատված արժեքի և գնման գնի տարբերության դեպքում, որպես գույքի արժեք հիմք է ընդունվում առավել ցածր արժեքը,
    • վարկի ժամկետը` մինչև 12 տարի,
    • վարկի տոկոսադրույքը` սկսած 12%-ից տարեկան,
    • գույքի գրավադրում,
    • բավարար եկամտի աղբյուր,
    • վարկառուին դժբախտ պատահարներից և գրավադրվող գույքի ապահովագրություն,
    • վարկերի ձևակերպման համար գանձվում է վարձավճար վարկի գումարի 1%-ի չափով, սակայն ոչ պակաս քան 75000 դրամ, ներառյալ ԱԱՀ-ը,
    • պայմանագիրը կնքելուց հետո 1 տարվա ընթացքում վարկը ամբողջությամբ մարելու կամ մարումները սահմանված չափերից ավել կատարելու դեպքում գանձվում է տուգանք ավել մարվող գումարի 1%-ի չափով, բացառությամբ ապահովագրական դեպքերի ի հայտ գալուն: 2-րդ տարվանից սկսած ավել մարումների համար տուգանքներ չեն գանձվում,
    • վարկի գումարը և հաշվարկված տոկոսները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ ժամկետանց գումարի 2 տոկոսի չափով: