ԱՀԸ ծրագիր
-

ՙԱզգային հիփոթեքային ընկերություն՚ ՈՒՎԿ ՓԲԸ-ի հետ համագործակցության շրջանակներում հիփոթեքային վարկավորման ծրագիր
- Վարկի նպատակը` ֆիզիկական անձանց կողմից բնակելի անշարժ գույքի ձեռք բերում, վերանորոգում, կառուցապատում կամ նույն նպատակով տրված վարկերի վերաֆինանսավորում,
- վարկի արժույթը` ՀՀ դրամ,
- վարկի չափը` մինչև 20000000 դրամ, բայց ոչ ավել քան անշարժ գույքի արժեքի 70%-ը,
- վարկի ժամկետը` սկսած 10 տարուց /վերաֆինանսավորման դեպքում 5 տարուց/ մինչև 15 տարի,
- վարկի տոկոսադրույքը` սկսած 12%-ից տարեկան,
- Ապահովվածությունը` անշարժ գույքի առաջնային գրավ,,
- բավարար եկամտի աղբյուր,
- վարկառուին դժբախտ պատահարներից և գրավադրվող գույքի ապահովագրություն,
- վարկերի ձևակերպման համար գանձվում է վարձավճար վարկի գումարի 1%-ի չափով, սակայն ոչ պակաս քան 75000 դրամ, ներառյալ ԱԱՀ-ը,
- պայմանագիրը կնքելուց հետո 1 տարվա ընթացքում վարկը ամբողջությամբ մարելու կամ մարումները սահմանված չափերից ավել կատարելու դեպքում գանձվում է տուգանք ավել մարվող գումարի 1%-ի չափով, բացառությամբ ապահովագրական դեպքերի ի հայտ գալուն: 2-րդ տարվանից սկսած ավել մարումների համար տուգանքներ չեն գանձվում,
- վարկի գումարը և հաշվարկված տոկոսները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ ժամկետանց գումարի 2 տոկոսի չափով:
